Վրացական Օջախուրի ամբողջ ընտանիքի համար: Համեղ, հյութեղ և ախորժելի

Բաղադրիչներ

900 գ խոզի փափկամիս

800 գ կարտոֆիլ

300 գ սոխ

10 գ սխտոր

1 հատ կծու պղպեղ

30 գ համեմ

50 գ նուռ

1 է/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

50 գ բուսայուղ

3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Միսը կտրատել, երկու կողմից տապակել ձեթի մեջ`, յուրաքանչուր կողմը 15 րոպե

Առանձին թավայում բուսայուղ լցնել, կարտոֆիլները երկարությամբ կտրատել, լցնել թավայի մեջ, թողնել 15 րոպե

Տապակված միսը ավելացնել կարտոֆիլին, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, մանրացրած սխտոր, կծու պղպեղ, համեմել աղով, սև պղպեղով, թողնել թույլ կրակին 5 րոպե

Ավելացնել կտրատած համեմ և վերցնել կրակից

Զարդարել նռան հատիկներով և վայելել ընտանիքով)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում