Բաղադրիչներ
150 գ մարինացված սունկ
3 հատ մարինացված վարունգ
հավի բուդ կամ կրծքամիս
2 ձու
100 գ պանիր
մայոնեզ
աղ
պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի միսը խաշել աղաջրի մեջ, միջին չափով կտրատել
Սունկը և վարունգը կիսալուսնաձև կտրատել
Ձուն խաշել և մանրացնել, պանիրը քերիչով անցկացնել
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մայոնեզ, համեմել աղով, պղպեղով և լավ խառնել
Կարող եք զարդարել համեմով և կանաչ ձիթապտղով )))
Բարի ախորժակ