Չափազանց հեշտ, արագ պատրաստվող, լավաշով և կաթնաշոռով ռուլետներ, որոնք և՛ հագեցնող են, և՛ համեղ, և՛ շատ թեթև

Բաղադրիչներ

150 գ կաթնաշոռ

1 լավաշ

1 ձու

3 ճ/գ շաքարավազ

արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Ձուն, կաթնաշոռը, շաքարավազը խառնել իրար (կարելի է ավելացնել նաև վանիլին)

Լավաշը բացել, ստացված զանգվածը տարածել և ռուլետի պես փաթաթել

Կտրտել միջին չափով և 2 կողմից տապակել  ձեթի մեջ

Ցանկության դեպքում կարելի է մատուցել մուրաբայով կամ մեղրով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում