Բաղադրիչներ
700 գ հավի կրծքամիս
0,5 բաժակ բրինձ
3 բաժակ ջուր
4 ճ/գ պաքսիմատ
1 ճ/գ պապրիկա
0,5 ճ/գ մշկընկույզ
2 ատամիկ սխտոր
15 հատիկավոր սև պղպեղ
լոլիկ
1 բուլղարական պղպեղ
աղ
Պատրաստման եղանակը
Պաքսիմատը, պապրիկան, մշկընկույզը, աղը խառնել իրար և թողնել
Հավի կրծքամիսը բաժանել մեծ կտորների, թաթախել արդեն պատրաստ համեմունքների խառնուրդի մեջ, 2 կողմից տապակել լավ տաքացած ձեթի մեջ` ուժեղ կրակի վրա 5-7 րոպե
Միսը հանել և նույն թավայի մեջ լցնել նախապես լավ լվացած բրինձը, եռման ջուր լցնել, համեմել աղով և հատիկավոր պղպեղով
Լավ խառնել, վերևից դնել տապակած միսը, ավելացնել սխտոր, կիսալուսնաձև կտրատած պղպեղ, շրջանաձև կտրատած լոլիկ, ծածկել կափարիչով և թողնել կրակին 10 րոպե
Վերցնել կրակից և տեղափոխել 180°C տաքացրած ջեռոց, թողնել 15-20 րոպե
Եվ ահա պատրաստ է, կարելի է մատուցել )))
Բարի ախորժակ