Բաղադրիչներ
125 գ շաքարի փոշի
100 գ ալյուր
100 գ կարագ
3 ձվի սպիտակուց
1 ճ/գ շաքարավազ
12 գ նշի ալյուր
վանիլին
Պատրաստման եղանակը
Սենյակային ջերմաստիճանի կարագը պատառաքաղով փափկեցնել, մանրացնել, ավելացնել շաքարի փոշի և շարունակել մանրացնել
Ավելացնել ձվի սպիտակուցը և հարիչով հարել` ավելացնելով վանիլին, շաքարավազ
Ավելացնել ալյուր, նշի ալյուր (կարելի է ստանալ տնային պայմաններում, պարզապես մանրացնելով նուշը ), լավ խառնել
Ջեռոցի համար նախատեսված թավայի վրա սննդային թուղթ փռել, գդալով իրարից հեռու խմորի փոքրիկ շրջանակներ անել, մեկ այլ գդալ վերցնել, թաթախել սառը ջրի մեջ և բարակ շերտով հարթեցնել շրջանակները
Դնել 210°C տաքացրած ջեռոցում 10 րոպե
Հանելուց հետո հարկավոր է թղթից կոներ պատրաստել և ստացված խմորը պտտել նրա մեջ, իսկ որպեսզի այս գործողությունը հեշտ ստացվի, պետք է խմորը տաք լինի, հարկ է հնարավորինս արագ շարժվել:
Երբ արդեն կոները սառչեն, լցոնել կրեմով (կրեմի ընտրությունը ըստ ցանկության)
Բարի ախորժակ