Բավականին դյուրին և արագ պատրաստվող, չափազանց համեղ շոկոլադե տորթ

Բաղադրիչներ

450 գ ալյուր

330 գ շաքարավազ

4 ճ/գ կակաո

2,5 թ/գ փխրեցուցիչ

վանիլին

աղ

2 ձու

1 բաժակ կաթ

1 բաժակ եռացրած ջուր

125 մլ ձեթ

Գլազուրի համար`

150 գ շոկոլադ

3 ճ/գ կաթ

Պատրաստման եղանակը

Ալյուրը, աղը, շաքարավազը, փխրեցուցիչը,  վանիլինը և կակաոն խառնել իրար

Առանձին տարայի մեջ կոտրել ձուն, լցնել կաթը, ձեթը և հարիչով հարել` ընթացքում ավելացնելով եռացրած ջուրը

Ստացված հեղուկը մաս-մաս լցնել ալյուրով խառնուրդի վրա՝ ընդ որում, ամեն մասը լցնելիս լավ խառնել

Ստացված միասեռ զանգվածը դնել կաղապարի մեջ, տեղափոխել 180°C տաքացրած ջեռոց, թողնել 40 րոպե

Հանել, թողնել հանգստանա, այնուհետև պատել գլազուրով

Գլազուրը պատրաստելու համար կտրատել շոկոլադը, ավելացնել կաթը, դնել ջրով լի կաթսայի մեջ, դնել կրակին և լավ խառնել

Եվ ահա պատրաստ է մեր շոկոլադե տորթը: Մնում է վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում