Լցոնած պղպեղների նոր և բավականին համեղ այս բաղադրատոմսը կհետաքրքրի բացառապես բոլորին

Բաղադրիչներ

7-8 հատ գունավոր պղպեղ

500 գ աղացած միս

100 գ պահածոյացված եգիպտացորեն

1 հատ սոխ

2 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

1 թ/գ համեմի սերմ

5 ճ/գ սոյաի սոուս (ըստ ճաշակի`կախված սոուսի աղիության)

100 գ բրինձ

1 ճ/գ կետչուպ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Բրինձը եռացող ջրում խաշել (կիսաեփ) մոտ 10 րոպե, ջուրը թափել և թողնել

Պղպեղները կիսել, համեմել աղով, սև պղպեղով, բոլոր կողմերից ձեթով պատել

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել, լցնել աղացած մսի վրա։ Ավելացնել բրինձը, եգիպտացորենը, կետչուպը, սոյաի սոուսը

Համեմի սերմը տրորել, մանրացնել, ավելացնել մսին, համեմել նաև սև պղպեղով, ավելացնել մանրացրած սխտոր և լավ խառնել

Ստացված զանգվածով լցոնել պղպեղները, դնել 200°C տաքացրած ջեռոցում մոտ 40 րոպե

Հանել, յուրաքանչյուր պղպեղի վրա քերած պանիր լցնել և ևս 5-7 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք զարդարել ձեր սիրելի կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում