Նուրբ և համեղ բլիթներ` պատրաստված թթվասերով: Ձեր ընտանիքի անդամները կխնդրեն ավելի հաճախ այն պատրաստել

Բաղադրիչներ

150 գ թթվասեր

1 բաժակ ալյուր

100 գ կարագ

1 թ/գ փխրեցուցիչ

1 ձվի դեղնուց

0,5 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Խոր տարայի մեջ լցնել թթվասերը, ավելացնել կարագ (սենյակային ջերմաստիճանի)

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաս-մաս լցնել թթվասերի և կարագի վրա, լավ խառնել

Մի քիչ թանձր զանգված ստանալուց հետո սկսել խմոր հունցել, տեղավորել սննդային պոլիէթիլոնի մեջ, 40 րոպե թողնել սառնարանում

Հանել, գրտնակել, ձվի դեղնուցին մի փոքր ջուր խառնել, քսել խմորին և շաքարավազ ցանել

Խմորը ցանկալի ձևաչափով բլիթների բաժանել, տեղավորել 190° տաքացրած ջեռոցում 15-20 րոպե

Մատուցել1 բաժակ տաք թեյի հետ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում