Չափազանց հեշտ պատրաստվող կակաոյով կեքս, որի բույրն ու համը պարզապես անհնար է բառերով փոխանցել

Բաղադրիչներ

¾ տուփ կարագ

600 գ ալյուր

450 գ շաքարավազ

250 գ թթվասեր

3 ձու

30 գ կակաո

1 կիտրոն

մի պտղունց վանիլին

5 գ սոդա

Պատրաստման եղանակը

Կիտրոնը ցողել տաք ջրով, չորացնել, կիսել, մի մասի հյութը քամել, սոդա ավելացնել, իսկ կեղևը քերիչով անցկացնել և թողնել

Կարագը (սենյակային ջերմաստիճանի) շաքարավազի հետ խառնել` ընթացքում մեկ առ մեկ ավելացնելով ձուն: Խառնել այնքան, մինչև կստացվի խիտ, կրեմային զանգված

Ավելացնել  թթվասերը, լիմոնի և սոդայի խառնուրդը

Զանգվածի վրա քիչ-քիչ ալյուր մաղել` անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան

Խմորը բաժանել 2 մասի

1-ի մեջ կակաո և վանիլին լցնել, լավ խառնել

2-ի մեջ լցնել կիտրոնի քերուկը և լավ խառնել

Կեքսի համար նախատեսված կաղապարում սննդային թուղթ փռել, ալյուր ցանել, մեկական շերտով լցնել խմորները (մեկ շերտ կակաոյով խմորից, մեկ շերտ կիտրոնի քերուկով խմորից և այսպես շարունակ)

Դնել 200°C տաքացրած ջեռոցում` 1 ժամ

Հանելուց հետո 10 րոպե թողնել հովանա, այնուհետև հանել կաղապարից, շաքարի փոշի լցնել

Կարող եք զարդարել մրգերով կամ անանուխով և մատուցել

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում