Բաղադրիչներ
Խմորի համար`
200 գ (1 բաժակ) եռման ջուր
1ճ/գ խոզի յուղ (կարելի է փոխարինել կարագով)
1 ճ/գ օղի (խմորին փխրունություն է հաղորդում)
1 թ/գ աղ
3 բաժակ ալյուր
Միջուկի համար`
400-450 գ աղացած միս
200 գ սոխ
1 թ/գ աղ
1 թ/գ սխտորի փոշի
1 ճ/գ կիտրոնի հյութ
1 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ մեկ բաժակ եռման ջուր լցնել, ավելացնել խոզի յուղ, (կարելի է փոխարինել կարագով, բայց խոզի յուղն ավելի էֆեկտիվ է) օղի, աղ, լավ խառնել
Լցնել ալյուրի վրա, և խմոր հունցել: Դնել պոլիէթիլենի մեջ և թողնել մոտ 30 րոպե(խմորը շատ ավելի լավ կստացվի, եթե մի քանի ժամ թողնեք սառնարանում)
Սոխը մանր կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, աղ, սխտորի փոշի, սև պղպեղ (կարող եք ավելացնել նաև ձեր սիրելի համեմունքները), լավ խառնել, ավելացնել աղացած միսը
Խմորը բաժանել փոքր գնդերի, յուրաքանչյուր գնդիկը գրտնակել և լցոնել միջուկով
Փակել, չեբուրեկի տեսք տալ, մի քիչ սեղմել, որպեսզի օդ չմնա չեբուրեկների մեջ
Տապակել լավ տաքացած ձեթի մեջ
Ահա և պատրաստ են, կարելի համտեսել )))
Բարի ախորժակ