Բաղադրիչներ
250գ կարագ
4 ձու
1թ/գ փխրեցուցիչ
1 ճ/գ վանիլային շաքարավազ
2 ճ/գ կիտրոնի հյութ
շաքարի փոշի` ըստ ճաշակի
250 գ շաքարավազ
0,5 թ/գ աղ
300 գ ալյուր
1 կգ խնձոր
1 թ/գ դարչին
Պատրաստման եղանակը
Խնձորները մաքրել կեղևից, կտրատել ոչ մեծ չափերով, կիտրոնի հյութ ավելացնել, դարչին, լավ խառնել, թողնել մի կողմ
Խմորի համար վերցնել փափկած կարագ, վանիլային շաքարավազ, շաքարավազ, աղ և լավ հարել: Այնուհետև մեկ – մեկ ավելացնել ձուն և շարունակել հարել
Ավելացնել ալյուր և խմոր հունցել: Ավելացնել խնձորները և լավ խառնել
Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, ձեթ քսել, խմորը տեղափոխել նրա մեջ, և 25-30 րոպե թխել 180°C տաքացրած ջեռոցում
Կարող եք շաքարի փոշի ցանել և մատուցել )))
Բարի ախորժակ