Ամենահյութալի և համեղ մալականի թթուն ձեր սեղանին

Բաղադրիչներ

2,3 կգ կաղամբ

150 գ գազար

5 հատ դափնու տերև

20 հատ սև պղպեղի հատիկներ

Աղաջրի համար`

1 լ ջուր

2 ճ/գ աղ

1 ճ/գ մեղր

Պատրաստման եղանակը

Կաղամբը երկարաձև կտրատել, գազարը անցկացնել քերիչով, խառնել իրար

Մաս-մաս լցնել 3 լիտրանոց ապակե տարայի մեջ, ընթացքում պղպեղի հատիկներ և դափնու տերև ավելացնել, լավ սեղմել, որպեսզի օդ չմնա

1 լ եռացրած և հովացած ջրի մեջ լուծել աղն ու մեղրը և լցնել կաղամբի վրա

Ջրի կեսը լցնել, սպասել օդը դուրս գա, ավելացնել մյուս կեսը, փակել կափարիչով կամ ցանցով

Թողնել 2-3 օր սենյակային ջերմաստիճանում: Օրվա մեջ 2-3 անգամ դանակով ծակել զանգվածը, որպիսի կուտակված գազը դուրս գա

3 օր հետո դնել սառնարում, և արդեն կարելի է համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում