Բաղադրիչներ
500 մլ տաք կաթ
10 գ խմորիչ
100 գ շաքարավազ
1 թ/գ աղ
վանիլին
2 ձու
80 մլ բուսայուղ
900 գ ալյուր (հնարավոր է պահանջվի մի քիչ ավելին)
50 գ կարագ
1 ճ/գ 9% քացախ
0,5 ճ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
Տաք կաթի մեջ լցնել 10 գ խմորիչ, շաքարավազի կեսը և խառնել: Ավելացնել մնացած շաքարավազը, աղը, բուսայուղը, ձուն, վանիլինը և լավ խառնել

Ալյուրի մեջ լցնել փխրեցուցիչ, փոքրիկ փոսիկ անել և լցնել կաթով զանգվածը, լավ խառնել, և խմոր հունցել:

Ավելացնել կարագ, քացախ և շարունակել հունցել

Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 50 րոպե

Լավ հասունացած խմորը բաժանել մասերի և գնդերի տեսք տալ

Ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ փռել, ձեթ քսել, շարել գնդերը։ 1 ձվի դեղնուց և կաթ խառնել իրար, քսել գնդերի վրա, քունջութով զարդարել։ Դնել 180°C տաքցրած ջեռոցում 25 րոպե

Եվ արդեն կարելի է համտեսել )))

Բարի ախորժակ