Բաղադրիչներ
2 ձու
1 պտղունց աղ
8 գ վանիլային շաքարավազ
150գ շաքարավազ
120 մլ արևածաղկի ձեթ
80 գ եգիպտացորենի օսլա
20 գ դառը կակո
15 գ փխրեցուցիչ
340 գ ալյուր
40 գ շոկոլադե կտորներ
Պատրաստման եղանակը
Խոր տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել աղ, վանիլային շաքարավազ, շաքարավազ և լավ խառնել
Ավելացնել ձեթ, խառնելով ավելացնել նաև եգիպտացորենի օսլա
Կրկին խառնելով ավելացնել կակաո, ալյուր (աստիճանաբար)
Ավելացնել շոկոլադե կտորներ, մի փոքր ալյուր ևս, և խմոր հունցել
Թողնել խմորը մի քիչ հանգստանա: Ձեռքերին մի քիչ ձեթ քսել, որպեսզի խմորը կպչուն չլինի, և բլիթների տեսք տալ
Ջեռոցի համար նախատեսված պատնոցի վրա սննդային թուղթ փռել, բլիթները շարել
Դնել 180°C տաքացրած ջեռոցում 10-13 րոպե
Դե ինչ՝ թեյելու իսկական ժամանակն է )))
Բարի ախորժակ