Վրացական Օստրին` տավարի մսով և բանջարեղենով, ամենագունեղ ու համեղ տաք ուտեստներից մեկն է, որը կգոհացնի ձեր ընտանիքի բոլոր անդամներին

Բաղադրիչներ

1 կգ տավարի միս

700 գ սոխ

250 գ քաղցր պղպեղ

700 գ լոլիկ

1 կծու պղպեղ

4 ատամիկ սխտոր

½ թ/գ ուցխո-սունելի

1 թ/գ խմելի-սունելի

2 ճ/գ տոմատի մածուկ

1 ճ/գ աղ

½ թ/գ կարմիր պղպեղ

1 թ/գ աղացած համեմ

50 գ կարագ

2 ճ/գ ձեթ

10 գ համեմ

Պատրաստման եղանակը

Տավարի միսը խորանարդաձև կտրատել. տապակել ուժեղ կրակի վրա `3-4 րոպե

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել մսին: Կարագ ավելացնել, թողնել տապակվի թույլ կրակի վրա 40 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ, աղ, ուցխո-սունելի, խմելի-սունելի, կարմիր պղպեղ, 4 ատամիկ ճզմած սխտոր, թողնել թույլ կրակի վրա 1 րոպե

Քաղցր պղպեղը, լոլիկը խորանարդաձև կտրատել և ավելացնել տապակին, թողնել թույլ կրակի վրա 40 րոպե

Ավելացնել կծու պղպեղ, թարմ համեմ

Վրացական Օստրին պատրաստ է մատուցվելու )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում