Բաղադրիչներ
400 գ կաղամբ
450 գ կարտոֆիլ
4 ճ/գ ձեթ
150 գ սոխ
130 գ գազար
½ կարմիր բուլղարական պղպեղ
½ դեղին բուլղարական պղպեղ
1 չիլի պղպեղ
1 թ/գ սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ աղ
200 գ պանիր
Սոուսի համար`
3 ձու
170 մլ կաթ
170 գ թթվասեր
3 ճ/գ ձեթ
10 գ մաղադանոս
4 ճ/գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
1 է/գ աղ
Պատրաստման եղանակը
Սուսի պատրաստման համար վերցնել 3 ձու, հարել, ավելացնել կաթ, թթվասեր, 3 ճ/գ ձեթ, լավ խառնել: Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, աղ, լավ խառնել, այնուհետև ավելացնել կտրտած մաղադանոս
Սոխը կտրատել և տապակել թույլ կրակի վրա: Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել սոխին, տապակել թույլ կրակի վրա` 5 րոպե
Խորանարդաձև կտրատել գազարը, պղպեղները, կաղամբը՝ երկարությամբ, ավելացնել տապակին և թողնել ևս 5 րոպե
Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, թողնել թույլ կրակին` 5 րոպե
Հրակայուն տարայի մեջ 1 ճ/գ ձեթ լցնել, ավելացնել տապական
Ավելացնել արդեն պատրաստ սոուսը, տարածել և դնել 180°C տաքացրած ջեռոցում` 25 րոպե
Հանել, ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում
Կարելի է մատուցել )))
Բարի ախորժակ