Բաղադրիչներ
200 գ կարմիր ձուկ
250 գ ծովախեցգետնի ձողիկներ
1խնձոր
4 խաշած ձու
200-250 գ պանիր (ցանկալի է մոցառելլա)
Մայոնեզ
աղ
պղպեղ
սամիթ
Պատրաստման եղանակը
Ձուկը խարանարդաձև կտրատել: Ծովախեցգետնի ձողիկները, պանիրը, ձուն և խնձորը առանձին – առանձին անցկացնել քերիչով
Աղցանը պատրաստվում է շերտերով:
Առաջին շերտը լցնել ձուն, համեմել աղով, պղպեղով և մայոնեզ քսել
Երկրորդ շերտը լցնել ծովախեցգետնի ձողիկները և պատել մայոնեզով
Երրորդ շերտը լցնել խնձորը, ձուկը և դարձյալ մայոնեզ քսել
Չորրորդ շերտի համար կտրտել սամիթը և ավելացնել աղցանին
Հինգերորդ շերտը լցնել պանիրը, մայոնեզով պատել և դնել սառնարանում `30-40 րոպե
Զարդարեք ինչպես կցանկանաք: Մենք նախընտրեցինք քերած պանիր, սամիթ և ձիթապտուղ)))
Բարի ախորժակ