Բաղադրիչներ
400 գ խաշած կարտոֆիլ
100-150 գ ալյուր
250 գ հավի թոք
1 սոխ
1 ձու
աղ
սև պղպեղ
5 ճ/գ արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակը
Կարտեֆիլը խաշել, ճզմել, թողնել հովանա

Ավելացնել ալյուր (կախված կարտոֆիլի տեսակից հնարավոր է նշված քանակից մի փոքր ավել կամ պակաս անհրաժեշտ լինի)

Խմոր հունցել

Միջուկի համար անհրաժեշտ է թավայի մեջ ձեթ լցնել, սոխը կտրատել և տապակել, ավելացնել թոքը, տապակել ևս 15-20 րոպե, համեմել աղով և պղպեղով

Պատրաստ լինելուն պես անցկացնել մսաղացով կամ բլենդերով: Ավելացնել նախապես խաշած և խորանարդաձև կտրատած ձուն: Անհրաժեշտության դեպքում աղ և պղպեղ ավելացնել, խառնել

Կարտեֆիլե խմորից գնդիկներ անել

Բացել, լցոնել արդեն պատրաստ միջուկով և փակել

Տապակել արևածաղկի ձեթի մեջ, յուրաքանչյուր կողմը մոտ 4-5 րոպե

Դե ինչ` բարի ախորժակ