Հյութալի, նուրբ միջուկով լցոնած կարտոֆիլե բնիկներ, ամբողջ ընտանիքի համար



Բաղադրիչներ

500 գ կարտոֆիլ

300 գ աղացած միս

1 սոխ

1 ձու

100 գ պանիր

1,5 թ/գ աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել սոխ, աղ, սև պղպեղ (կարելի է ավելացնել սիրելի համեմունքներից), լավ խառնել և թողնել սառնարանում` մինչ կարտոֆիլի պատրաստ լինելը

Կարտոֆիլը խաշել, ճզմել, ավելացնել 1 ձու, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ստացված պյուրեից փոքրիկ գնդիկներ պատրաստել, ջեռոցի համար նախատեսված թավայի մեջ սննդային թուղթ դնել, ձեթ քսել և շարել կարտոֆիլե գնդիկները

Բաժակի օգնությամբ  յուրաքանչյուր գնդիկի վրա փոքրիկ բնիկ անել

Աղացած մսից գնդիկներ անել և դնել կարտոֆիլի վրա։ Դնել ջեռոցում` 180°C, թողնել 40-45 րոպե

Հանել ջեռոցից, քերած պանիր լցնել յուրաքանչյուր բնիկի վրա և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք զարդարել ըստ ճաշակի և մատուցել)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում