Բաղադրիչներ
4 ճ/գ կաթ
280 գ կաթնաշոռ
1 ձու
4 թ/գ սպիտակաձավար
4 կտոր կարագ
4 թ/գ չամիչ
աղ
շաքարավազ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Չամիչը լվանալ, լցնել ջրով լի կաթսայի մեջ, 5 րոպե խաշել և ջուրը թափել
Ձուն լավ հարել ( ըստ ցանկության կարելի է ավելացնել շաքարավազ), ավելացնել կաթ, սպիտակաձավար, աղ և շարունակել հարել
Ավելացնել կաթնաշոռը, չամիչը և լավ խառնել
Հրակայուն տարայի մեջ 4 փոքր կտոր կարագ դնել, թողնել 1 րոպե տաքանա 180°C տաքացրած ջեռոցում
Հանել և լցնել կաթնաշոռային զանգվածը, մի փոքր կարագ լցնել նրա վրա և տեղավորել ջեռոցում` 30 րոպե
Կարող եք մատուցել թթվասերով ))
Բարի ախորժակ