Արքայական տորթ` արտասովոր, տպավորիչ համով, որը պարզապես անհնար է չհավանել

Բաղադրություն

1 _ ին շերտի համար`

4 ձվի դեղնուց

120 գ շաքարավազ

150 գ կարագ

1 թ/գ սոդա

2 բաժակ ալյուր

2_ րդ շերտի համար`

3 ձվի սպիտակուց

80-100 գ ընկույզ

Կրեմի համար`

1 տուփ խտացրած կաթ

140 գ կարագ              

Պատրաստման եղանակը

1_ին շերտ: Ձվի դեղնուցն ու շաքարավազը հարել, ավելացնել հալեցրած կարագը, սոդան և ալյուրը, լավ խառնել և խմոր հունցել: Բաժանել 4_ 5 շերտի և դնել սառնարանում:

2_րդ շերտ: Հարել սպիտակուցները, այնպես, որ պինդ փրփուրի պես ստացվեն:

Կրեմի համար խտացրած կաթն ու կարագը լավ հարել:

Խմորի շերտերը հանել սառնարանից, բացել, յուրաքանչյուր շերտի վրա ցանել կտրատած ընկույզ, սպիտակուց և հերթականությամբ տեղավորել ջեռոցի թավայի մեջ` 190°C, 15-18 րոպե (մինչև բեզեն մի փոքր կկարմրի): Թողնել շերտերը հովանան: Յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, իսկ տորթի վերին մասը զարդարել ընկույզով:

Թողնել մի քանի ժամ (7-10) և վայելել տաք թեյի հետ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում