Խնձորի կարկանդակի ամենահամեղ, արագ և փափուկ բաղադրատոմս, որն ուղղակի հալչում է բերանում

2 ձվի դեղնուց

180 գ ալյուր

3 միջին չափի խնձոր

100 գ շաքարավազ

125 մլ կաթ

25 գ կարագ

1,5 թ/գ փխրեցուցիչ

1/3  թ/գ աղ

1 տուփ վանիլի շաքարավազ

3 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցն ու շաքարավազը լավ հարել

Ավելացնել կաթ, վանիլի շաքարավազ, աղ, 25 գ հալած կարագ, փխրեցուցիչ և լավ հարել

Ստացված խմորը տեղափոխել խմորեղենի համար նախատեսված տարա

Խնձորը կեղևահան անել, կտրատել կիսալուսնաձև և շարել խմորի վրա

Ավելացնել մի փոքր հալած կարագ և 3 ճ/գ շաքարավազ։ Դնել 180°C տաքացրած ջեռոցում՝ 30-35 րոպե

Կարող եք շաքարի փոշի ցանել և մատուցել

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում