Բաղադրիչներ
4 հատ մեծ խաշած կարտոֆիլ
1 լ ջուր
500 գ հավի կրծքամիս
կանաչ սոխ
1 բուլղարական պղպեղ
1 թ/գ աղ
½ թ/գ կարմիր պղպեղ
½ թ/գ սև պղպեղ
1 թ/գ ուրց
100 գ պանիր
Սոուսի համար`
4 ճ/գ արևածաղկի ձեթ
4 ատամիկ սխտոր
2 ճ/գ ալյուր
3 բաժակ կաթ (600 մլ)
1 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
½ թ/գ կարմիր պղպեղ
½ թ/գ սև պղպեղ
½ թ/գ կարրի
Պատրաստման եղանակը
Կտրատել հավի կրցքամիսը, կանաչ սոխը, պղպեղը,
Թավայի մեջ ձեթ լցնել, միսը տապակել
Ավելացնել կանաչ սոխը, բուլղարական պղպեղը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ուրցով և շարունակել տապակել մոտ 7 րոպե
Շրջանաձև կտրատել նախապես խաշած կարտոֆիլը
Հրակայուն տարայի մեջ ձեթ քսել և կարտոֆիլի 1-2 շերտ դասավորել
Կարտոֆիլի վրա լցնել տապակը
Դնել կարտոֆիլի հաջորդ շերտը
Սխտորը կտրատել, 4 ճ/գ արևածաղկի ձեթի մեջ տապակել, ավելացնել 2 ճ/գ ալյուր, բովել 2 րոպե
Ավելացնել 2 բաժակ կաթ, աղ, շաքարավազ, սև և կարմիր պղպեղներ, կարրի։ Խառնել այնքան մինչև կստացվի միասեռ, թանձր զանգված
Լցնել ընդհանուր ուտեստի վրա
Ավելացնել քերած պանիր, կարմիր քաղցր պղպեղ և զարդարել լոլիկի կտորներով Տեղափոխել 180°C ջեռոց` 30 րոպե
Ջեռեփուկը պատրաստ է
Բարի ախորժակ