Բաղադրիչներ
500 գ հավի աղացած կրծքամիս
1հատ ձու
աղ
սև պղպեղ
սխտորի փոշի
1 ճ/գ եգիպտացորենի օսլա
սամիթ
պանիր
կարագ
Պատրաստման եղանակը
Աղացած հավի կրծքամսին ավելացնել ձու, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, եգիպտացորենի օսլա և լավ խառնել

Միսը տարածել ափի մեջ (որպեսզի կպչուն չլինի, ձեռքերը թրջել ջրով), լցոնել 1 թ/գ սամիթով, մեկ փոքրիկ կտոր կարագով և գնդիկների տեսք տալ

Ջեռոցի համար նախատեսված թավայի վրա սննդային թուղթ փռել, ձեթ քսել և շարել ստացված կոտլետները

Յուրաքանչյուրի վրա մեկական պանրի կտոր դնել (մոցառելլա) և տեղափոխել 180°C տաքացրած ջեռոց` 15-20 րոպե

Մեր կիևյան կոտլետները պատրաստ են

Բարի ախորժակ