Բաղադրությունը
300 գ խաշած տավարի միս
3-4 հատ մարինացված վարունգ
200 գ շամպինյոն
3 հատ ձու
100 պանիր
1 գլուխ սոխ
50 գ ընկույզ
աղ
սև պղպեղ
մայոնեզ
ձեթ
Պատրաստման եղանակը՝
Տավարի միսը կտրատել

Քերիչով անցկացնել մարինացված վարունգը, ձուն

Սունկը և սոխը կտրատել, տապակել, համեմել սև պղպեղով և աղով

Միսը խառնել մայոնեզի հետ և լցնել խոր տարայի մեջ

Ավելացնել վարունգը և պատել մայոնեզի բարակ շերտով

Լցնել ձուն և դարձյալ պատել մայոնեզով

Ավելացնել տապակած սունկը, պատել մայոնեզով

Վերջին շերտը կլինեն մանրացված ընկույզը և քերած պանիրը

Աղցանը ծածկեք սննդային պոլիէթիլենով և թողեք սառնարանում 2 ժամ

Զարդարեք ըստ ցանկության

Բարի ախորժակ