Բաղադրիչներ
300 գ շամպինյոն
1 գլուխ սոխ
1/2 հատ կարմիր պղպեղ
1/2 հատ կանաչ պղպեղ
1/2 կծու պղպեղ ( ըստ ցանկության )
1 ատամիկ սխտոր
մաղադանոս
աղ
Սոուսի համար`
1 թ/գ շաքարավազ ( շականակագույն)
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ քացախ
1 ճ/գ կետչուպ
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել և տապակել արևածաղկի ձեթով

Կտրատել պղպեղները, սոխը, ավելացնել սունկին և թողնել ևս 3 րոպե՝ տապակվի

Սոուսի համար վերցնել սոյայի սոուսը, քացախը, շաքարավազը և լավ խառնել

Տապակին ավելացնել աղը, սխտորը, մաղադանոսը, սոուսը և լավ խառնել

Իսկ ամենավերջում ավելացնում եք լավ տրամադրություն )))

Բարի ախորժակ