Բաղադրություն
250 գ մակարոն
350 գ հավի կրծքամիս
2 հատ լոլիկ
կանաչ սոխ
300 մլ կաթ
4 հատ ձու
100 գ պանիր
35 մլ ձեթ
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
1 թ/գ չորացրած ռեհան
Պատրաստման եղանակը
Մակարոնը լցնել հրակայուն տարրայի մեջ

Հավի միսը, լոլիկը և կանաչ սոխը կտրատել (միջին չափի խորանարդիկներ), ավելացնել մակարոնին ու դնել մի կողմ

Առանձին տարրայի մեջ կոտրել ձուն, ավելացնել չոր ռեհան, սև պղպեղ, աղ և լավ հարել

Ավելացնել կաթ, ձեթ և ստացված խառնուրդը լցնել մակարոնի վրա

Ավելացնել քերած պանիր և դնել ջեռոցում, մոտ 30 րոպե

Կարող եք մատուցել թթվասերի և սխտորի սոսուսով

Բարի ախորժակ