Բաղադրիչներ
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է`
280 գր. ալյուր
5 գր. խմորիչ
1 ճ. գ. շաքարավազ
1 թ. գ. աղ
3 ճ. գ. ձիթապտղի յուղ
130 մլ. ջուր
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է`
3 հ. լոլիկ
1 հ. սոխ
150 գ. դեղին պղպեղ
150 գ. կարմիր պղպեղ
30 գ. կծու պղպեղ
250 գ. աղացած միս
1 ճ. գ տոմատի մածուկ
2 պճեղ սխտոր
1 թ. գ. աղ
¼ թ. գ. սև պղպեղ
1 թ. գ. պապրիկա
2, 3 թև կանաչ սոխ, մաղադանոս և սամիթ
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար ալյուրին ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը և լավ խառնել: Ավելացնել ձիթապտղի յուղ, ջուր և թողնել 35-40 րոպե տաք տեղ:
Միջուկի պատրաստման համար կտրատել լոլիկները, պղպեղները և սոխի հետ հարել հարիչով այնպես, որ ստացվեն մանր խորանարդիկներ:
Ստացված զանգվածը լցնել աղացած մսի վրա, ավելացնել տոմատի մածուկ, սխտոր, աղ, սև պղպեղ, պապրիկա, կանաչ սոխ, մաղադանոս, սամիթ և լավ խառնել:
Խմորը բաժանել 8 հավասար մասերի, բացել գրտնակով և տորտիլաների տեսք տալ:
Հավասար և բարակ շերտով միջուկը տարածել տորտիլաների վրա:
Ստացված լահմաջոները դնել նախապես 230°C տաքացրած ջեռոցում և թողնել 10 րոպե:
Հանելուց հետո մի քանի րոպե ծածկել կտորով, որպեսզի լահմաջոները լինեն փափուկ:
Դե ինչ՝ բարի ախորժակ