«Սպարտակ»: Անչափ համեղ, նուրբ և սիրելի թխվածք

Բաղադրությունը

Խմոր

400-450 գ ալյուր,

2 հատ ձու,

6 ճաշի գդալ կաթ,

200 գ շաքարավազ,

100 գ կարագ,

50 գ կակաո,

1 թեյի գդալ սոդա,

3 ճաշի գդալ մեղր:

Կրեմ

400 մլ կաթ,

2 հատ ձու,

150-200 գ շաքարավազ,

200-250 գ կարագ,

10 գ վանիլին,

40 գ օսլա:

Ջնարակ

50 գ կարագ,

100 գ շաքարավազ,

75 մլ կաթ,

30 գ կակաո:

Պատրաստման եղանակը

Ալյուրի կեսը և կակաոն մաղով անցկացնել:

Առանձին թավայի մեջ ձուն և շաքարավազը միասին հարել, տրորել, ավելացնել մեղր, կաթ և փափուկ մեղր: Այս բաղադրիչները լավ խառնել և դնել միջին կրակին՝ անընդհատ խառնելով:

Երբ շաքարավզը և կարագը կհալչեն, ավելացնել սոդան և և արագ խառնել: Այսպես ևս 2-3 րոպե խառնել:

Այնուհետև թողնել, որ մի քիչ հովանա և սկսել մաս-մաս ավելացնել ալյուրով և կակաոյով զանգվածի վրա:

Սկզբում ստացված զանգվածը խառնել գդալով, իսկ հետո երբ կպնդանա, խմորը ձեռքերով լավ տրորել՝ զուգահեռ ավելացնելով ալյուրի մնացած մասը:

Ստացվում է փափուկ, էլաստիկ և մի փոքր ձեռքերին կպչող խմոր:

Պատրաստի խմորը բաժանել 8-9 հավասար մասերի և գնդեր պատրաստել: Գնդերը ծածկել սննդային տոպրակով, իսկ գրտնակելիս գնդերով ամանը դնել տաք ջրով լի թավայի վրա, որպեսզի խմորը գրտնակելը հեշտ լինի:

Խմորը գրտնակել և կտրել ձևամանին համապատախսան (22-24սմ): Կողքից ավելացած մասերը ևս պետք է թխել վերջում թխվածքը ձևավորելու համար:

Գրտնակված խմորը պատառաքաղով ծակծկել, ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, խմորը դնել վրան և թխել 180 ջերմաստիճանում 5-7 րոպե:

Այսպես պատրաստել մնացած մյուս գնդերը:

Պատրաստի շերտերը թողնել, որ հովանան:

Կրեմը պատրաստելու համար օսլան, շաքարավազը, վանիլինը և ձուն լցնել թավայի մեջ, լավ խառնել, այնուհետև խառնելուն զուգահեռ ավելացնել տաք (բայց ոչ եռման) կաթը: Զանգվածը խառնել այնքան, մինչև միասեռ  կստացվի, այնուհետև դնել կրակին ու անընդհատ խառնել, մինչև կխտանա ու կսկի եռալ:

Կրեմը լցնել ամանի մեջ, վրան ծածկել սննդային տորպրակով և թողնել, որ հովանա: Պետք է գա սենյակային ջերմաստիճանի:

Կարագը հարել 5-6 րոպե, իսկ հետո առանց հարիչը անջատելու գդալ-գդալ ավելացնել եփված կրեմը ու հարել:

Ջնարակը պատրաստելու համար շաքարավազը, մաղված կակաոն և կաթը լցնել  թավայի մեջ, լավ խառնել ու դնել թույլ կրակին: Հենց զանգվածը սկսի խտանալ, ևս 2-3 րոպե եփել ու անջատել: Տաք ջնարակի մեջ ավելացնել կարագը ու խառնել, որ հալչի, իսկ հետո թողնել, որ հավանա:

Թխվածքը հավաքել հետևյալ կերպ. յուրաքանչյուր շերտին կրեմ քսել, վերջին շերտին լցնել դեռևս տաք/գոլ ջնարակը և զարդարել փշրանքներով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում