Այսպիսի դդմիկներից անհնար է հրաժարվել, որքան պատրաստեք, այնքան արագ կսպառվի. դդմիկով դոլմա՝ տոմատի սոուսով

Դդմիկով դոլմա

Բաղադրիչներ
1500 գ դդմիկ
400 գ աղացած միս
100 գ բլղուր
80 գ սոխ
200 գ կարտոֆիլ
3 ճաշի գդալ տոմատի մածուկ
30 գ կարագ
600 մլ ջուր
200 գ թթվասեր
2 ատամիկ սխտոր
10 գ սամիթ
1/2 թեյի գդալ կարմիր աղացած պղպեղ
1/2 թեյի գդալ սև պղպեղ
1.5 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Բլղուրը թրջել, թողնել 30 րոպե:

Տոմատի մածուկին ավելացնել աղը, սև պղպեղը, և 400 մլ ջրով լավ խառնել:

Բլղուրը քամել, ավելացնել աղացած միսը, մանր կտրատված սոխը, աղ, կարմիր պղպեղը, կարագը, և լավ խառնել:

Կարտոֆիլը կլոր կտրատել, շարել կաթսայի մեջ:

Դդմիկը բարակ շերտով կտրատել:

Ֆարշը գդալով լղնել դդմիկի շերտի վրա, և ոլորել:

Դասավորել կաթսայի մեջ, վրան լցնել տոմատի մածուկով պատրաստված սոուսը:

Վրան դնել ափսե, և եփել հանդարտ կրակի վրա 30 րոպե:

Թթվասերի մեջ լցնել մանր կտրատված սամիթը:

Ավելացնել ճզմած սխտորը, և լավ խառնել:

Մատուցել թթվասերի սոուսով:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում