Ամենահամեղ և հեշտ բաղադրատոմսը, որը կգոհացնեի Ձեզ. ախորժելի նախուտեստ մարինացված բազուկից

Բազուկով աղցան

Բաղադրիչներ
800 գ բազուկ
250 գ սոխ
200 գ քաղցր պղպեղ
2 ատամիկ սխտոր
2 հատ լոլիկ
100 մլ բուսայուղ
2 ճաշի գդալ խաղողի քացախ
մաղադանոս
1-2 հատ դափնու տերև
10 գնդիկ սև պղպեղ
1 թեյի գդալ խմելի-սունելի
2 թեյի գդալ աղ
2 թեյի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, և տապակել բուսայուղով:

Ավելացնել մանր կտրատված լոլիկը:

Ավելացնել երկարությամբ կտրատված պղպեղը:

Թողնել կրակին 5 րոպե:

Ավելացնել համեմունքները:

Ավելացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով անցկացված բազուկը:

Թողնել կրակին 5 րոպե, այնուհետև ավելացնել քացախը:

Ավելացնել ճզմած սխտորը:

Ավելացնել մանր կտրատված մաղադանոսը:

Թողնել կրակին ևս 10 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում