Իդեալական նախուտեստ հայկական լավաշից ընդամենը 10 րոպեում. հյուրերը համից չեն կշտանա

Լավաշով ուտեստ

Բաղադրիչներ
լավաշ
3-4 հատ խաշած ձու
200 գ պանիր
կանաչի
2-3 ճաշի գդալ թթվասեր
բուսայուղ
աղ

Պատրաստման եղանակը

Պանիրը և ձուն անցկացնել քերիչով:

Ավելացնել մանր կտրատված կանաչին:

Ավելացնել թթվասերը և աղը, և լավ խառնել:

Միջուկը լցնել լավաշի մեջ, և փաթաթել:

Տապակել բուսայուղով՝ մինչև կարմրելը:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում