Խորիզով գաթա
Բաղադրիչներ
Խմոր
2 հատ ձու
50 գ շաքարավազ
1 բաժակ մածուն
250 գ կարագ
1 թեյի գդալ սոդա
1 թեյի գդալ վանիլին
3-4 բաժակ ալյուր
Խորիզ
2 ճաշի գդալ յուղ
150 գ ալյուր
150 գ շաքարավազ
1 թեյի գդալ վանիլին
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը միասին հարել։
Ավելացնել մածունը և հալեցրած կարագը, լավ խառնել։
Ավելացնել սոդան, վանիլինը և ալյուրը, դանդաղ խառնել։
Պինդ խմոր ստնաալուց հետո ձեռքոց հունցել։
Բաժանել երկու գնդի, դնել սննդային տոպրակի մեջ, թղնել հանգստանա։
Խորիզի համար 2 ճաշի գդալ յուղին ավելացնել շաքարավազը, ալյուրը և վանիլինը, ձեռքով լավ խառենլ, մինչև միասեռ զանգված ստացվի։
Խմորը գրտնակով բացել, մեջտեղում լցնել խորիզը, ծայրերից փակել։
Խմորը շրջել, ձեռքերով բացել և ձև տալ։
Կարող եք նաև խմորը փոքր կտորներով ստանալու համար ռուլետի նման ոլորել, և կտրատել ձևավոր դանակով։
Գաթաների երեսին քսել ձու, պատառաքաղով անցքեր անել։
Թխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 30-40 րոպե։
Բարի ախորժակ։
Պատրաստում ենք սիրով։