Ամենապարզ և հագեցնող աղցաններից մեկը, որ երբևէ փորձել եք. լովով աղցան՝ հարուստ մի շարք վիտմիններով և օգտակար հատկություններով

Լոբով աղցան

Բաղադրիչներ
8-10 կտոր սև հաց
300 գ պահածոյացված լոբի
3 հատ մարինացված վարունգ
100 գ պահածոյացվաշ շամպինյոն
2-3 ատամիկ սխտոր
3 ճաշի գդալ մայոնեզ
սամիթ
4-5 հատ չերրի լոլիկ

Պատրաստման եղանակը

Սև հացը մանր կտրատել, ջեռոցում չորացնել:

Վարունգը մանր կտրատել:

Ավելացնել մանր կտրատված սունկը:

Լոլիկները բաժանել 4-6 մասի:

Սամիթը մանրացնել, ավելացնել մայոնեզին:

Սխտորը ճզմել, ավելացնել մայոնեզին:

Ավելացնել լոբին և մայոնեզը, լավ խառնել:

Մատուցելիս վրան ավելացնել չորահացիկները:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում