Քաղցրահամ շոկոլադեպատ կաթնաշոռային պանրիկներ պատրաստված տան պայմաններում

Շոկոլադե պանրիկ

Բաղադրիչներ
300 գ կաթնաշոռ
1 թեյի գդալ վանիլին
30 գ կոկոսի քերուկ
2 ճաշի գդալ շաքարավազ
30 գ կարագ
300 գ շոկոլադ
100 գ վաֆլի

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռի վրա ավելացնել վանիլինը, կոկոսի քերուկը, շաքարավազը, և լավ խառնել:

Ավելացնել հալեցրած կարագը, և լավ խառնել:

Ձեռքով ստանալ երկարավուն գնդեր:

Վաֆլին մանր կտրատել, լցնել հալեցրած շոկոլադի մեջ:

Պանրիկները թաթախել շոկոլադի մեջ, դնել յուղաթղթի վրա, թողնել շոկոլադե ջնարակը չորանա:

Դնել սառնարանում 2-3 ժամ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում