Աղցան Վինեգրետ
Բաղադրիչներ
1 հատ բազուկ
2 հատ գազար
3 հատ կարտոֆիլ
4 հատ մարինացված վարունգ
100 գ թթու կաղամբ
150 գ լոբի
1 հատ սոխ
համեմ
սամիթ
բուսայուղ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Բազուկը, գազարը և կարտոֆիլը խաշել:
Լոբին 1 օր առաջ նախօրոք թրջել, այնուհետև եփել:
Բազուկը, գազարը և կարտոֆիլը խորանարդներով կտրատել:
Կտրատել և ավելացնել թթու կաղամբը և մարինացված վարունգը:
Ավելացնել լոբին:
Սոխը մանր կտրատել, և ավելացնել աղցանին:
Ավելացնեոլ մանր կտրատված կանաչին:
Համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել բուսայուղը և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: