Հայկական քյուֆթա
Բաղադրիչներ
1 կգ քյուֆթայի միս
2 ճաշի գդալ ալյուր
2 ճաշի գդալ կաթ
1 հատ ձու
1 հատ սոխ:
Պատրաստման եղանակը
Քյուֆթայի ֆարշի վրա ավելացնել ձուն, ալյուրը, կաթը և շատ մանր կտրատված սոխը:

Ձեռքով լավ խառնել, մինչև միսը փափկի:

Մսի ֆարշից ստանալ գնդիկներ ափսեի կամ ձեռքի միջոցով, գցել եռացող ջրի մեջ:

Եփել 35-40 րոպե:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: