Պանրով տապակած սմբուկ
Բաղադրիչներ
2 հատ սմբուկ
2 լոլիկ
150 գ պանիր
աղ
սև պղպեղ
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Սմբուկները ոչ շատ հաստ շերտերով կտրատել։
Տարայի մեջ բուսայուղ լցնել, սմբուկները դասավորել։
Վրան աղ և սև պղպեղ ավելացնել։
Եփել 200 աստիճան տաքությամբ ջեռոցում 20 րոպե։
Պանիրը անցկացնել քերիչով։
Լոլիկը խորանարդներով կտրատել։
Լոլիկը լցնել սմբուկների վրա, վրան ավելցնել պանիրը։
Դնել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 5 րոպե։
Բարի ախորժակ։
Պատրաստում ենք սիրով։