Վայրկենապես պատրաստվող, ախորժելի և չկրկնվող աղցան, որը անտարբեր չի թողնի յուրահատուկ համեր գնահատողներին

Եգիպտացորենով և ձվով աղցան

Բաղադրիչներ
1 հատ կանաչ խնձոր
3 հատ ձու
4 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
150 գ կորեական ձևով պատրաստված գազար
1 ճաշի գդալ մայոնեզ
50 գ պանիր
1 հատ սոխ
աղ

Պատրաստման եղանակը

Խաշած ձուն խորանարդներով կտրատել:

Սոխը կիսալուսնաձև մանրացնել:

Պանիրը անցկացնել քերիչով:

Ավելացնել գազարը և եգպտացորենը:

Խնձորի կեղևը մաքրել, և մանր կտրատել: Ավելացնել մայոնեզը, լավ խառնել, այնուհետև ավելացնել աղցանին:

Ավելացնել աղ՝ ըստ ճաշակի, լավ խառնել և մատուցել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում