Հավը ջեռոցում՝ բանջարեղենի հետ. ամենաբյուջետային և կշտացնող ուտեստը, որը անընդհատ կարող եք պատրաստել

Տապակած հավ՝ բանջարեղենով

Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
300 գ դդմիկ
300 գ սմբուկ
1 հատ սոխ
1 հատ գազար
400 գ հավի փափկամիս

Սոուս
60 գ տերիակի
20 գ սոյայի սուոս
1/2 թեյի գդալ աղ
1/2 թեյի գդալ ուրց
սև պղպեղ

Պատրաստման եղանակը
Սմբուկը խոշոր խորանարդներով կտրատել, վրան աղ ցանել, թողնել 15-20 րոպե, այնուհետև լավ քամել, որ ջուր չմնա:

Դդմիկը և գազարը խորանարդներով կտրատել:

Սոխը մանր կտրատել:

Կարտոֆիլը խորանարդներով կտրատել, 5 րոպե եռռացնել:

Հավի միսը կտրատել, ավելացնել բանջարեղեններին, համեմել, ավելացնել տերյիակին և սոյայի սոուսը, լավ խառնել:

Լցնել ջեռոցի համար նախատեսված սննդային տոպրակի մեջ

Եփել 200 աստիճան տաքությամբ ջեռոցում 45 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում