Տապակած սմբուկ
Բաղադրիչներ
3 հատ սմբուկ
3 հատ ձու
աղ
սև պղպեղ
200 գ եգիպտացորենի ալյուր
Պատրաստման եղանակը
Սմբուկը մեջտեղից բաժանել երկու մասի, այնուհետև ամեն մի մասը երեք մասի բաժանել՝ առանց ամբողջական կտրատելու:
Սմբուկները լցնել եռացրած ջրի մեջ, մի քանի րոպե պահել, մինչև գույնը փոխելը:
Թաթախել հարած ձվի մեջ, այնուհետև եգիպտացորենի ալյուրի, և տապակել բուսայուղի մեջ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: