Աղցան Հեքիաթ
Բաղադրիչներ
2 հատ խաշած կարտոֆիլ
1-2 հատ խաշած գազար
200 գ խոզապուխտ
մայոնեզ
4 հատ խաշած ձու
300 գ շամպինյոն
300 գ հալած պանիր
100 գ կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը անցկացնել քերիչով: Լցնել տարայի մեջ, վրան լցնել մայոնեզը:
Կանաչ սոխը մանրացնել, ավելացնել քերիչով անցկացված խաշած ձուն:
Ավելացնել մանր կտրատած շամպինյոնները:
Խոզապուխտը խորանարդներով կտրատել, ավելացնել աղցանին: Շերտերին քսել մայոնեզ:
Ավելացնել քերած գազարը:
Հալած պանիրը անցկացնել քերիչով, խառնել մայոնեզի հետ, ավելացնել աղցանին:
Ծածկել կափարիչով, թողնել սառնարանում 3 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: