Լոլիկով նախուտեստ
Բաղադրիչներ
50 մլ բուսայուղ
30 մլ ջուր
25 մլ քացախ
3 ճաշի գդալ շաքարավազ
1 ճաշի գդալ աղ
1 հատ կարմիր քաղցր պղպեղ
1/2 հատ կարմիր կծու պղպեղ
6 ատամիկ սխտոր
20 գ սամիթ
20 գ մաղադանոս
700 գ լոլիկ
Պատրաստման եղանակը
Բաուսայուղի մեջ միաժամանակ ավելացնել քացախը և ջուրը:
Ավելացնել աղը և շաքարավազը: Լավ խառնել, և թողնել մինչև բաղադրիչների պատրաստ լինելը:
Կարմիր քաղցր պղպեղը անցկացնել քերիչով, իսկ կծու պղպեղը մանր կտրատել:
Ավելացնել ճզմած սխտորը:
Կանաչիները շատ մանր կտրատել:
Լոլիկները բաժանել 6-8 մասերի:
Լոլիկի վրա ավելացնել կանաչին, լցնել մարինադը և աղացած պղպեղը:
Շարունակել նույն սկզբունքով բոլոր շերտերի համար:
Ծածկել կափարիչով, թողնել սառնարանում 8 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: