Թարմ աղցան, որին սոուսը հետաքրքրություն է հաղորդում

Բաղադրությունը

  • 1 հատ բազուկ,
  • 1 հատ գազար,
  • 1 հատ խնձոր,
  • 50 գ ընկույզ,
  • 2-3 ճաշի գդալ ձեթ,
  • 50 մլ սոյայի սոուս,
  • 2 թեյի գդալ մեղր,
  • պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի:

Սոյայի սոուսի փոխարեն կարելի է լիմոնի հյութ օգտագործել:

Պատրաստման եղանակը

Բազուկը և գազարը մաքրել ու քերիչով անցկացնել:

Խնձորը ևս քերիչով անցկացնել:

Ընկույզը մանր կտրատել:

Միավորել բաղադրիչները:

Ձեթը, սոյայի սուոսը, մեղրը և սև պղպեղը խառնել առանձին ամանում:

Պատրաստված սոուսը լցնել մյուս բաղադրիչների վրա, կարելի է նաև չորացրած կանաչի ավելացնել, լավ խառնել և մատուցել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում