Սմբուկով ուտեստ
Բաղադրիչներ
600 գ հավի փափկամիս
3 հատ սմբուկ
1 հատ քաղցր պղպեղ
200 գ պանիր
600 գ կարտոֆիլ
բուսայուղ
200 գ թթվասեր
1 թեյի գդալ
1/2 թեյի գդալ սև պղպեղ
5 ատամիկ սխտոր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդներով կտրատել:
Սմբուկը մաքրել, խորանարդներով կտրատել:
Կարտոֆիլը խորանարդներով կտրատել:
Բաղադրիչները թեթև տապակել բուսայուղով:
Պղպեղը և սխտորը կտրատել:
Հավի տապակած կրծքամիսը սխտորի հետ լցնել տարայի մեջ, ավելացնել սմբուկը և պղպեղը:
Ավելացնել թթվասերը և քերած պանիրը:
Եփել 180 աստիճան տաքությամբ եռոցում 20-25 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: