Շերտավոր խմոր
Բաղադրիչներ
1 կգ ալյուր
5 հատ ձվի դեղնուց
2 ճաշի գդալ քացախ (9%)
1 կգ սերուցքային սփրեդ
350 մլ տաք ջուր
աղ
Պատրաստման եղանակը
500 գ սփրեդը 700գ ալյուրի հետ անցկացնել քերիչով:

Տաք ջրի մեջ ավելացնել ձվի դեղնուցները, ավելացնել մի փոքր աղ, ավելացնել քացախը, և լավ խառնել:

Ավելացնել խմորին, և խառնել:

Ավելացնել մյուս բաժին ալյուրը, և հունցել:

500 գ հալեցնել:
Խմորը բաժանել հավասար 6 մասի:
Գրտնակով բացել, վրան քսել հալեցրած սփրեդը, և ծալել:

Թողնել սառնարանում:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: