Լոլիկով և լոբով աղցան
Բաղադրությունը
2-3 հատ լոլիկ
1 տուփ պահածոյացված դեղին լոբի
150 գ պանիր
300 գ ապխտած երշիկ
2-3 ճաշի գդալ մայոնեզ
1-2 ատամիկ սխտոր
չորահաց
Սոուս
150 գ բուսայուղ
70 գ կաթ
0.5 թեյի գդալ մանանաեխ
1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
աղ
շաքարավազ
Պատրաստման եղանակը
Սոուս
Բուսայուղի մեջ լցնել կաթը, շաքարավազ մի փոքր, աղ մի փոքր, մանանաեխը, և բլենդերով հարել, մինչև պնդանալը, ավելացնել կիտրոնի հյութը:
Աղցան
Պանիրը անցկացնել քերիչով:
Երշիկը խորանարդներով կտրատել:
Լոլիկը խորանարդներով կտրատել:
Ավելացնել լոբին:
Ավելացնել չորահացը, ավելացնել սոուսը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: