Երկար ժամանակ քչերն էին համարձակվում սուրճը օգտակար համարել, սակայն պետք է նշել, որ չափավոր քանակությամբ օգտագործելիս, այն կարող է օգտակար հատկություններ ցուցադրել:
Սուրճը բարձրացնում է դոֆամինի մակարադակը, որը ստիպում է մեզ ավելի առույգ և ուրախ զգալ: Սուրճը դրական ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա, բարձրացնում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը, նվազեցնում սթրեսը:
Սուրճի հոտը իզուր չէ, որ մարդկանց այդքան դուր է գալիս: Սուրճի բույրը խթանում է հորմոնների առաջացմանը, որոնք հարմարավետության զգացողություն են առաջացնում:
Սուրճը ոչ միայն բարձրացնում է տրամադրությունն ու արտադրողականությունը, այլև բարելավում է հիշողությունը: Ճիշտ է խոսքը գնում է կարճաժամկետ հիշողության մասին, բայց դա ևս լավ է, քանի որ ինֆորմացիան սկզբում պահպանվում է կարճաժամկետ հիշողության մեջ:
Նախկինում կարծում էին, որ կոֆեինը խթանիչ է, բայց հետագայում պարզվեց, որ այն նպաստում է, որ օրգանիզմը «քնի» և ազատվի հոգնածությունից: Նաև կոֆեինը լայնացնում է անոթները և կարող է օգնել ազատվել գլխացավից, որն առաջացել է դրանց սպազմի հետևանքով:
Սուրճն ամենավտանգավորն է, երբ այն համադրում են ալկոհոլի հետ: Այս դեպքում այն առաջացնում է սրտամկանի խանգարումներ, որոնք կարող ենք կյանքի համար վտանգավոր լինել:
Սուրճը խթանում է ստամոքսահյութի արտադրմանը, այդ պատճառով խորհուրդ չի տրվում սուրճն օգտագորել քաղցած ժամանակ, քանի որ ստամոքսում կարող են ցավեր առաջանալ:
Առողջ եղե՛ք: