Դոնդողով տորթ
Բաղադրությունը
200 գ թխվածքաբլիթ
100 գ կարագ
400 գ սերուցքային պանիր
400 մլ սերուցք
150 գ շաքարավազ
3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
200 մլ սպիտակ գինի
350 գ խաղող
50 գ հապալաս
80 գ շաքարավազ
50 (25+25) գ դոնդողանյութ
Պատրաստման եղանակը
Դոնդողանյութին ավելացնել ջուր, և թողնել ուռչի:
Թխվածքաբլիթները մանրացնել, ավելացնել հալեցրած կարագը:
Լցնել ձևամանի մեջ, հավասարեցնել: Դնել սառնարանի մեջ, մինչև մյուս բաղադրիչները պատրաստ լինի:
Սառը սերուցքը հարիչով հարել, ընթացքում ավելացնել շաքարավազը:
Ավելացնել կիտրոնի հյութը և սերուցքային պանիրը:
Ավելացնել նախապես պատրաստված դոնդողանյութը:
Լցնել տարայի մեջ, հավասարեցնել:
Սպիտակ գինին և շաքարավաղը դնել կրակին, տաքացնել, ավելացնել 2 ճաշի գդալ կիտրոնի հյութը և դոնդողանյութը:
Թողնել կրակին մինչև դոնդողանյութը ամբողջովին լուծվի:
Տորթը զարդարել մրգերով,վրան լցնել դոնդողը:
Թողնել սառնարանում, մինչև պնդանալը: Թողնել սառնարանում 6-8 ժամ:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: