Տորթ «Ռաֆաելլո»
Բաղադրիչները
Բիսկվիթ
3 հատ ձու
100 գ շաքարավազ
50 գ կարագ
2 ճաշի գդալ փխրեցուցիչ
140 գ ալյուր
40 գ կոկոսի քերուկ
Կրեմ
500 գ սերուցքային պանիր
120 գ շաքարավազ
100 գ կոկոսի քերուկ
200 մլ սերուցք
Պատրաստման եղանակը
Շաքարավազը և ձուն միասին հարել:

Ավելացնել հալեցրած կարագը:
Ավելացնել փխրեցուցիչը:
Ավելացնել կոկոսի քերուկը:
Ավելացնել ալյուրը:
Անընդհատ հարել մինչև միասեռ զանգված ստացվի:

Խմորը հավասար տարածել յուղաթղթի վրա, թխել 180 աստիջան ջերմությամբ ջեռոցում 10 րոպե:

Սերուցքային պանիրը շաքարավազի հետ հարել:
Ավելացնել կոկոսի քերուկը:
Ավելացնել սերուցքը, և լավ հարել:

Կրեմը հավասարաչափ քսել շերտերին, ձևավորել կոկոսի քերուկով:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: